Apple-ը «հատուկ իրադարձություն» Է խոստացել հոկտեմբերի 30-ին: Օգտատերերը նոր iPad եւ MacBook են սպասում

10:43, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին «հատուկ իրադարձություն» կկազմակերպի Նյու Յորքում: Ինչպես ենթադրում Է CNBC հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ, դա կլինի նոր սարքերի շնորհանդես iPad պլանշետների եւ MacBook նոութբուքերի շարքերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Apple-ի հատուկ իրադարձություն:

Ուղիղ հեռարձակում Բրուքլինից, դիտեք հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- ասված Է հոկտեմբերի 18-ին ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Այլ մանրամասնություններ չեն բերվում: Apple-ը սեպտեմբերի կեսերին անցկացրեց նոր արտադրանքի շնորհանդես՝ նորացնելով iPhone սմարթֆոնների շարքը եւ ներկայացնելով Apple Watch սմարթ-ժամացույցների բարելավված տարբերակը: Շնորհանդեսի նախաշեմին բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսել Էին, որ Apple-ը կարող Է հայտարարել նոր սարքերի մասին iPad պլանշետների եւ MacBook-երի շարքերում կամ Էլ նորացնել իր AirPod անհաղորդալար ականջակալները, սակայն դա տեղի չունեցավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am