Սեւանում ջուր չի լինի

19:25, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում սպասվող ջրանջատում է սպասվում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից,  վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղություն, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտաս, Շինարարների փողոցների և Նալբանդյան փողոցի 57, 63 և 65 համարների ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


© 2009 ARMENPRESS.am