Տեղի է ունեցել «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը
19:15, 18 Հոկտեմբեր, 2018Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: Համաձայն մրցման կանոնակարգի` հետախուզական ստորաբաժանումները մրցել են 3100մ, մյուսները՝ 1100 մ վազքատարածություններում:
«Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով:
Մրցանակակիր ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ ռեկորդակիր ստորաբաժանմանը տրվել է նաև ռեկորդի գրանցման հավաստագիրը:
© 2009 ARMENPRESS.am