Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը

12:19, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը բացառում է, որ սպասվող  Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանությունն օգտագործի իր վարչական ռեսուրսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Օսիպյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարել եմ, որ ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդի որևէ մեկին: Յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում, իր ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք ինքն է ինքնուրույն որոշում երկրի ապագան:  Որևէ մեկն իրավունք չունի պարտադրել, թելադրել, նման բան չի եղել և չի կարող լինել, որ մենք օգտագործենք մեր վարչական ռեսուրսը»,- ասաց ՀՀ ոստիկանության պետը:

 


© 2009 ARMENPRESS.am