Կերչում պայթյունի եւ հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի

20:14, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի  հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:

Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:


© 2009 ARMENPRESS.am