Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ

13:03, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրությաքն հետ կապօերի բաժնից, թափուր պաշտոններում ընտրվել են՝

Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով,

Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,

Ռամելա Նիկոլայի Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,

Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով:  

 


© 2009 ARMENPRESS.am