Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման փակել Է բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին

10:59, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում Է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել Է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում Է քաղաքացիների անցնելու համար) եւ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում Է բեռների տեղափոխումների համար), ինչպես նաեւ Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչեւ 3 ծովային մղոն,- ասված Է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:- Իսրայելի պաշտպանության նախարարն այդ որոշումն ընդունել Է Իսրայել Պետության տարածքի հրթիռակոծումից հետո»:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք: Times of Israel թերթը նշում Է, որ հրթիռը պայթել Է Բեեր Շեւայի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով հրթիռակոծման հետեւանքով վիրավորներ չկան, բայց վնաս Է պատճառվել: 200-հազարանոց Բեեր Շեւան գտնվում Է Գազայի հատվածից 40 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում Է որպես լուրջ Էսկալացում:

Հրթիռակոծմանն ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն «սկսել են Գազայի հատվածում հարվածներ հասցնել ահաբեկչական թիրախներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am