Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին

10:28, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել Է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» «Էմիր» Աբու Դխոխան սպանվել Է հոկտեմբերի 16-ի առավոտյան Իրաքի Դիյալայի նահանգում՝ Իրանի հետ սահմանի մոտ:

Ահվազում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զինյալները կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը 29 մարդու կյանք Է խլել, 53 հոգի վիրավորվել Է:

IRNA-ն նշում Է, որ հրաձգությունն սկսել են զինվորական համազգեստով չորս ահաբեկիչներ, որոնք գտնվել են տրիբունայի հետեւում: Հրաձգությունը շարունակվել Է տասը րոպե, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am