Պաղեստինյան հրթիռը բնակելի տուն Է վնասել Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում

09:40, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Բեեր Շեւայում (խոշոր քաղաք Իսրայելի հարավում) հակաօդային պաշտպանության շչակների գործելուց անմիջապես հետո նույնականացվել Է Գազայի հատվածից հրթիռի արձակումը Իսրայելի տարածք»,- ասված Է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Times of Israel թերթը նշում Է, որ հրթիռը պայթել Է Բեեր Շեւայի տներից մեկի բակում: Թերթի տվյալներով հրթիռակոծման հետեւանքով վիրավորներ չկան, բայց վնաս Է պատճառվել:

200-հազարանոց Բեեր Շեւան գտնվում Է Գազայի հատվածից 40 կիլոմետր արեւելք ընկած շրջանում: Այդ քաղաքի հրթիռակոծումներն Իսրայելը դիտում Է որպես լուրջ Էսկալացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am