Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ

01:02, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին լուրերն է հայտնել Մարկոս Պիզելիի վնասվածքի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ հայտնում է՝ նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am