ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

20:02, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին վարչապետը հայտարարեց ուղիղ եթերի ընթացքում:

«Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:


© 2009 ARMENPRESS.am