Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 10 երիտասարդի

17:12, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 15-ի ժամը 19.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի ծառայողների հետ, Հանրապետության հրապարակից դանակահարության, մարմնական վնասվածքի և ծեծի կասկածանքով բերման են ենթարկել 2002 թ. ծնված Հակոբ Զ.-ին, 1998 թ. ծնված Տիգրան Գ.-ին, 2002 թ. ծնված Վահագն Շ.-ին, 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին, 1998 թ. ծնված Վահան Ֆ.-ին, 2002 թ. ծնված Արման Գ.-ին, 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, 2001 թ. ծնված Արման Պ.-ին, 1994 թ. ծնված Ավետիք Բ.-ին և 1999 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդները նշված վայրում տևական ժամանակ հայհոյել և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակով հարվածել են իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am