Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտնի ժամը 20:00-ին Հանրայինի եթերում

16:39, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին  Հանրային հեռուստաընկերության եթերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:


© 2009 ARMENPRESS.am