Մարոկոյում առնվազն 10 մարդ Է զոհվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով. Sky News Arabia

16:40, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկոյում առնվազն 10 մարդ Է զոհվել, եւս շուրջ 90-ը տուժել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին իր Twitter-ում հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով երկաթուղու մի աշխատակցի, տեղեկացնում Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է չորս հոգի, տուժել են տասնյակ մարդիկ: Մարդատար գնացքը ռելսերից դուրս Է ընկել հոկտեմբերի 16-ի առավոտյան Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթի մերձակայքում:

Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:50-ին (Երեւանի ժամանակով 13:50-ին) Բուքնադել բնակավայրի մերձակայքում, որը գտնվում Է մայրաքաղաքի Սալե արվարձանի եւ Քենիթրա քաղաքի միջեւ: Համացանցում հայտնված լուսանկարներում երեւում են գնացքի այլանդակված վագոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am