ԲԴԽ-ն շարունակել է քննարկումները հոլանդացի գործընկերների հետ

15:02, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Նիդերլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակել է աշխատանքային քննարկումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին:

Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով:

 


© 2009 ARMENPRESS.am