Աֆղանստանում ավելի քան 30 ոստիկան Է զոհվել թալիբների հետ ընդհարումների հետեւանքով

13:39, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հյուսիսում առնվազն 30 ոստիկան Է զոհվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Փաժվաք» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:

Թալիբները հոկտեմբերի 16-ի առավոտյան Սամանգանի նահանգում գրոհել են հսկիչ անցակետերը, հայտարարել Է մի աղբյուր, որը չի ցանկացել հայտնել անունը: Նա հավելել Է, որ սպանվել են 30-ից ավելի ոստիկաններ, նրանց թվում Է եղել ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հվանի Թահիրին: Ոստիկանության ներկայացուցիչ Մոնիր Ռահիմին հաստատել Է ընդհարման փաստը՝ հավելելով, որ մանրամասնությունները կհաղորդվեն ավելի ուշ:

Թալիբները զավթել են ութ ոստիկանական ավտոմեքենա, երկու տանկ, զենք եւ հանդերձանք, հայտնել Է աղբյուրը: Շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հավաստել Է հարձակումը եւ ոստիկանության տասնյակ աշխատակիցների, այդ թվում՝ պետի սպանությունը:

Աֆղանստանում տեղի Է ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայություն, որն ավելի վաղ զգալի տարածք Է գրավել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am