Առնվազն երեք մարդ է զոհվել Մյանմայում երկու կործանիչների բախման հետեւանքով

11:28, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ Է զոհվել հոկտեմբերի 16-ին Մյանմայի կենտրոնական մասում երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը հղում անելով հանրապետության ռազմաօդային ուժերին:

Միջադեպը տեղի Է ունեցել Մագուե տարածաշրջանում: ՌՕՈՒ-երի տվյալների համաձայն՝ թռիչքի ժամանակ կործանիչներից մեկը վթարային իրադրությունից հետո թեւով դիպել Է մյուս ինքնաթիռին:

Միջադեպի հետեւանքով զոհվել Է երկու օդաչու: Զոհերից մեկն Էլ մի աղջիկ Է, որի վրա ընկել են կործանիչների բեկորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am