Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ Է կործանվել. SPA

10:13, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ Է կործանվել երկրի հյուսիսարեւմտյան շրջանում, ինչի հետեւանքով զոհվել Է նրա անձնակազմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է SPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մի աղբյուրի:

Աղբյուրը ճշտել Է, որ ուսումնական ինքնաթիռի աղետը տեղի Է ունեցել երկուշաբթի կեսօրին թագավորության հյուսիս-արեւմուտքում վարժական թռիչք կատարելիս:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու ավիաաղետի պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am