Hitachi-ն եւ General Electric-ը համատեղ կստեղծեն մինի-ատոմակայաններ. Yomiuri

18:00, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hitachi ճապոնական Էլեկտրատեխնիկական կորպորացիան ամերիկյան General Electric-ի հետ համատեղ կզբաղվեն մինչեւ 300 հազար կՎտ հզորությամբ մինի-ատոմային Էլեկտրակայանների մշակմամբ, որոնք պետք Է շատ անգամ ավելի Էժան ու անվտանգ լինեն ներկա կայաններից: Դրանք պոտենցիալ գնորդներին պատրաստվում են առաջարկել 2030-ական թվականներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է Yomiuri shimbun թերթը: Նրա տվյալներով՝ երկու կորպորացիաների դուստր ընկերությունները մեկ տարվա ընթացքում արձանագրություն կստորագրեն մինի-ԱԷԿ-ների մշակման բնագավառում համագործակցելու մասին:

Սկզբնապես խոսքը կվերաբերի տեղեկատվության փոխանակմանը, քանի որ Hitachi-ն եւ General Electric-ն արդեն վաղուց են ինքնուրույն զբաղվում այդ հիմնախնդրով: Ենթադրվում Է, որ մինի-ԱԷԿ-ները մոտավորապես տասն անգամ պակաս կարժենան ավանդական տիպի ատմակայաններից: Դրանք հնարավոր կլինի որպես Էներգիայի Էժան աղբյուր օգտագործել հենց արդյունաբերական համալիրներում եւ տեղակայել հողի տակ՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Նման կայանքների առաջարկումը, ինչպես ենթադրվում Է, կօգնի հաղթահարել ատոմային Էլեկտրակայաններից հրաժարվելու ներկայիս միտումը: Մասնավորապես, ճապոնական Nikkei թերթը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները, հայտնել Է, որ ատոմային Էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար: Հրատարակության հաշվարկներով՝ մոլորակի Էներգետիկական ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել Է 1,8 տրլն դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 2 տոկոսով: Հանքային վառելիքի օգտագործման վրա հիմնված հզորություններում կապիտալ ներդրումներն ընդհանուր առմամբ մնացել են նախկին մակարդակի վրա: Սակայն նոր ատոմակայանների շինարարության գործում կատարվող ներդրումներն աշխարհում, թերթի տվյալներով, նվազել են 70 տոկոսով: Nikkei-ը նշում Է, որ բազմաթիվ երկրներ սկսել են ատոմային Էներգետիկային անվստահությամբ վերաբերվել 2001 թվականի գարնանը ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո:

Դրանից հետո անվտանգության հարցում աճած պահանջները բերում են նաեւ ատոմային Էլեկտրակայանների կառուցման նախագծերի զգալի թանկացման, ինչը նվազեցնում Է դրանց գրավչությունը: Թերթը հիշեցնում Է, որ, մասնավորապես, Գերմանիան որոշել Է լիովին հրաժարվել ատոմակայաններից, Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքներով արգելված Է կառուցել նոր ատոմակայաններ, Ֆրանսիան մտադիր Է կրճատել իր կախվածությունը ատոմային Էներգետիկայից: Համանման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Ասիայում. Թայվանը, օրինակ, մինչեւ 2025 թվականը մտադիր Է հրաժարվել ատոմային Էլեկտրակայաններից, դրանց օգտագործման լուրջ սահմանափակումներ են մտցվում Հարավային Կորեայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am