Իտալիայի փոխվարչապետն անհեթեթություն է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

14:28, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել Է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի իմաստ չունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատժամիջոցները սոցիալական, մշակութային եւ տնտեսական անհեթեթություն են»,- Bloomberg գործակալությունը մեջբերում Է արել Սալվինիի ելույթից, որով նա հանդես Է եկել իտալական Մոնցա քաղաքում անցկացված բիզնես-խորհրդաժողովում:

Սալվինին ընդգծել Է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իտալական ընկեություններին զրկում են ռուսական շուկա մուտքից:

«Ես հոգնել եմ այն բանից, որ Իտալիային բոլոր ուղղություններով վերաբերվում են որպես ապուշի»,- ասել Է փոխվարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am