Առնվազն հինգ մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումից

12:28, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել Է հինգի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, հայտնել Է Օդի դեպարտամենտի պրեֆեկտ Ալեն Տիրիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ երկու անհայտ կորածների մասին:

Տարերքի զոհերից մեկը Վիլարդոնել կոմունայի միանձնուհի Է: Կյուկսակի կոմունայում տեղի մի բնակիչ վերքեր Է ստացել տան փլվելուց հետո:

Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը հայտնել Է, որ հոկտեմբերի 15-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ Է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրեւների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am