Սյունիքում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

10:45, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկությունների երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am