Ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի ենթախմբում նախավերջին տեղում է

00:54, 14 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարը իր պատմանակն հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Մակեդոնիայի, իսկ Ջիբրալթարը տանը՝ Լիխտենշտեյնի:

 


© 2009 ARMENPRESS.am