Մեր մրցակիցները. Մակեդոնիան հաղթել է Լիխտենշտեյնին

00:46, 14 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում D դիվիզիոնի 4-րդ խմբում Մակեդոնիայի հավաքականը գերազանցեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  երրորդ տուրում Մակեդոնիայի ընտրանին Սկոպյեում ընդունելով Լիխտենշտեյնին, հաղթեց խոշոր՝ 4:1 հաշվով: Տան տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տրայկովսկին, աչքի ընկան Պանդևը և Ալիովսկին:

Հաջորդ հանդպումը Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 16-ին՝ Երևանում մրցելով Հայաստանի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am