Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև

00:13, 14 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների բախում է տեղի ունեցել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հանդիպման ավարտին արևելյան տրիբունայում, որտեղ հիմնականոմ նստած էին ՖԱՖ-ի և «Red Eagles» երկրպագուական ակումբի ներկայացուցիչները, բախում է տեղի ունեցել: Երկրպագուների բաժանել և հանգստացրել է ոստիկանությունը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

 


© 2009 ARMENPRESS.am