Նեպալում 8 լեռնագնաց է զոհվել

17:03, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը, այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես»-ը:

Մահացածների թվում չորս ուղեկցորդներ են , ինչպես նաև Հարավային Կորեայի հինգ լեռնագնացներ, որոնցից մեկն անհայտ կորած է համարվում:

Տեղի ոստիկանները հայտնել են, որ նրանք մահացել են այն ժամանակ, երբ ձնամրրիկն ավերել է նրանց ճամբարը:

Անցյալ տարի ապրիլին Նեպալում մահացել է շվեյցարացի հայտնի լեռնագնաց Ուելի Ստեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ վերջինս Էվերեստ բարձրանալու համար նախապատրաստական աշխատանքներ էր տանում:

 


© 2009 ARMENPRESS.am