Տաթևիկ Ռևազյանը նախագահական ինքնաթիռների լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից

16:37, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները:  «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ գրել է նա:

Երևանում  կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 84  երկրների պատվիրակություններ:


© 2009 ARMENPRESS.am