Հայկ Մարությանը վստահ է, որ ժամանակ չի ունենալու դերասանական կարիերայով զբաղվելու համար

15:34, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ ժամանակ չի ունենա դերասանական կարիերան շարունակելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ հինգ  տարի անց նորից կարող է վերադառնալ դերասանական կարիերային: «Թեև օրենքն ինձ թույլ է տալիս այս ընթացքում  հանդես գալ որպես դերասան, բայց  համազված եմ, որ ժամանակ չի լինելու»,-ասաց նա:

Երևանի նորընտիր քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքացիները Երևանի հետ կապված փոփոխությունները զգալու են միանգամից: «Գլոբալ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև՝ աղբահանությունը, տրանսպորտը մենք սկսելու ենք լուծել և ընթացքն անպայման մեր համաքաղաքացիները կտեսնեն»,-նշեց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am