Թիերի Անրին պաշտոնապես գլխավորեց «Մոնակո»-ն

14:50, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին գլխավորեց «Մոնակո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Անրիի հետ պայմանագիրը նախատեված է մինչև 2021 թվականը: «Ուրախ եմ կրկին վերադառալ «Մոնակո», քանի որ այն այլ կարևորություն ունի ինձ համար»,-ասել է Անրին:

«Մոնակո»-ն ընթացիկ առաջնության 10 տուրերից հետո միայն ունի 6 միավոր և 20 թիմերի պայքաում 18-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը ՊՍԺ-ն է 27 միավորով:


© 2009 ARMENPRESS.am