ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել

19:57, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին  Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 7 կմ արևմուտք,  գրանցել է 10 կմ օջախի խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը Բավրայում զգացվել է 3 բալ ուժգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am