Շվեդիայի Նոր ակադեմիան «գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակը» կհանձնի Մարիզ Կոնդեին

17:44, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն կստանա «գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակը», որը հիմնել Է Շվեդիայի Նոր ակադեմիան: Դափնեկրի անվան հայտարարման արարողությունը հոկտեմբերի 12-ին հեռարձակվել Է YouTube տեսահոսթինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մարիզ Կոնդեն ծնվել Է 1937 թվականին Գվադելուպայում (Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ):

Նա վեպեր, նովելներ, երեխաների համար գրքեր ու Էսսեներ Է գրում ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով, մի քանի պիեսների հեղինակ Է: 2018 թվականի ամռանը Շվեդիայի մշակույթի 117 գործիչներ հիմնեցին Նոր ակադեմիան եւ որոշեցին Ստոկհոլմում հանձնել պարգեւն այն բանից հետո, երբ սկանդալի պատճառով Շվեդիայի ակադեմիան, որը հայտարարում Էր Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, մրցանակի շնորհումը հետաձգեց 2019 թվական: Հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 14-ը Նոր ակադեմիայի կայքում անցկացվում Էր հանրային քվեարկություն, որի արդյունքում Էլ հայտարարվեցին առավել մեծ ժողովրդականություն վայելող չորս հեղինակները:

Օգոստոսի վերջին հրապարակվեց շորթ-թերթիկը, որում, Կոնդեից բացի, տեղ Էին գտել ճապոնացի Հարուկի Մուրակամին, անգլիացի ֆանտաստ գրող Նիլ Հեյմանը եւ վիետնամական ծագումով կանադացի կին գրող Կիմ Տհյուին: Մուրակամին հրաժարվեց «գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակի» համար անվանակարգվելուց. նա կապվեց Նոր ակադեմիայի հետ եւ խնդրեց իրեն բացառել անվանակարգորդների կարճ ցուցակից: Իր որոշումը հեղինակը բացատրեց «գիրք գրելու վրա կենտրոնանալու եւ մեդիայի ուշադրությունից հեռու գտնվելու» ցանկությամբ: Պարգեւը, ինչպես սպասվում Է, կհանձնվի դեկտեմբերին, ինչից հետո Նոր ակադեմիան կարձակվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am