Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը

12:47, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի իշխանությունները հայկական համայնքին են վերադարձրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է աստամբուլահայ «Հայթերթ» պարբերականը։ 

Սստամբուլի Բեյօղլու շրջանի հայկական երեք խորան եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պողոս Թանաջըօղլուն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ պետությունն արդեն իրենց է հանձնել հողատարածքի վկայականը։ 

Հողատարածքը նախկինում առգրավվել էր պետության կողմից։

Երկարատև դատական գործընթացներից հետո միայն կրկին վերադարձվել է հայկական համայքնին։

 

 


© 2009 ARMENPRESS.am