ԱՄՆ-ի Սենատը դադարեցրեց աշխատանքը նոյեմբերի միջանկյալ ընտրությունների նախաշեմին

11:54, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Hill թերթը:

Այժմ ամերիկացի այն սենատորները, որոնք մտադիր են հասնել վերընտրման, նախընտրական արշավով կզբաղվեն անմիջականորեն իրենց նահանգներում:

Սկզբնապես պլանավորվում Է, որ սենատորներն իրենց աշխատանքը կշարունակեն ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 26-ը, քանի որ նրանք պետք Է քվեարկեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 30 թեկնածությունների շուրջ, այդ թվում՝ դատական մարմինների տարբեր պաշտոնների համար:

Սակայն նախօրյակին նրանք հաստատեցին բոլոր թեկնածուներին, այդպիսով իրենց աշխատանքն ավարտելով երկու շաբաթ ավելի շուտ: Հրատարակությունը հիշեցնում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, իր աշխատանքն ավարտել Է տակավին սեպտեմբերի վերջին: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, սենատորների, ինչպես նաեւ նահանգապետների զգալի մասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am