Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ «Ազնավուր» կենտրոնի. Էմանուել Մակրոն

20:55, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Instagram»-ի իր միկրոբլոգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել՝ Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոն այցելությունից հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Ֆրանսիայի նախագահը Երևանի «Ազնավուր»  կենտրոնից լուսանկարներ է հրապարակել և գրել. «Այսօր Շառլ Ազնավուրը պետք է մեզ հետ լիներ Երեւանում:   Դա կլիներ հանդիպում իր թանկագին Հայաստանի, նաև ֆրանսերեն լեզվի հետ:  Շառլ Ազնավուրը կմնա Հայաստանի և Ֆրանսիայի կապող օղակ՝ շնորհիվ մշակութային այս վայրի»,- գրել է Մակրոնը:

View this post on Instagram

Charles Aznavour devait être avec nous à Erevan aujourd'hui. Ce devait être un rendez-vous avec sa chère Arménie mais aussi avec la langue française. Il avait une passion pour elle, il a travaillé sur les mots toute sa vie. Il a fini par devenir un des plus grands ambassadeurs de la langue française dans le monde. Charles Aznavour continuera d’être le trait d’union entre la France et l’Arménie grâce à ce lieu de transmission et de culture.

A post shared by Emmanuel Macron (@emmanuelmacron) on


© 2009 ARMENPRESS.am