ԱՄԷ-ն, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ

17:41, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության թվիթերի էջում:

«Բարի գալուստ Միացյալ Արաբական Էմիրություններ, Կոսովո եւ Սերբիա `որպես Ֆրանկոֆոնիայի ասոցիացված անդամներ»,-ասված է գրառման մեջ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Գամբիան, Իռլանդիան, Լուիզիանան (ԱՄՆ) եւ Մալթան  ստացել են դիտորդի կարգավիճակ:


© 2009 ARMENPRESS.am