ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը

14:25, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:


© 2009 ARMENPRESS.am