Նիկոլ Փաշինյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ դիմավորում է գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին

09:54, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորում են գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:  Գագաթաժողովի թեման է  «Ապրել միասին՝  հարգելով համերաշխությունը, մարդասիրական  արժեքներն ու բազմազանությունը՝  իբրև խաղաղության եւ  բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:  Համընդհանուր արժեքների  վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա  արտացոլել  Ֆրանկոֆոնիայում խաղաղությունըհամերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  լոգո  ընտրվել է նուռը՝ ի  նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 


© 2009 ARMENPRESS.am