Իսպանական Մայորկայում ինը մարդ Է զոհվել հեղեղումներից

17:01, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը մարդ հեղեղումների զոհ Է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բալեարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Ինը մարդ Է զոհվել Մայորկայում մոլեգնող հեղեղումների ժամանակ: Երկու տղամարդու մարմին գտել են Արտա մունիցիպալիտետում եւ հարավարեւելյան ծովափին գտնվող S՚illot ոչ մեծ տուրիստական քաղաքում»,- գրում Է ծառայությունը Twitter-ում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին վեց զոհվածների մասին, որոնցից երկուսը բրիտանացի զբոսաշրջիկներ Էին: Եվս ինը մարդ համարվում Է անհետ կորած: Ինչպես նշում են տեղական հրատարակությունները, Մայորկան հեղեղումների սաստիկ ճնշման տակ Է հայտնվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են հոկտեմբերի 9-ին:

Կղզու բնակչությունը տարհանվում Է անվտանգ շրջաններ: Հարյուրավոր բնակիչներ գտնվում են պատսպարաններում, որոնք կազմակերպվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից: Խանութները, դպրոցները փակ են: Ջրահոսքերը փողոցներում ավերում են տներն ու ճանապարհները, որոնցից տասներեքը, իսպանական թերթերի տվյալներով, փակվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am