Ֆրանկոֆոն ավանում տեղի է ունեցել «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումը

14:53, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 9-ին ֆրանկոֆոն ավանում տեղի ունեցավ «Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացումը, և տրվեց թվային հավելվածի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից, «Ազատ միասին» երիտասարդական նախաձեռնությունն ուղղված է ֆորմալ կրթության միջոցով համերաշխության և ազատության գաղափարների տարածմանը, որը երիտասարդներին է փոխանցվում ծրագրի դասընթացավարների և համատեղ վարժությունների միջոցով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ «Ազատ միասին» նախաձեռնությունը կներդրվի նաև Հայաստանում:

«Ազատ միասին» երիտասարդական շարժման գործիքակազմի ներկայացմանը մասնակցող երիտասարդներին և հյուրերին ողջունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում կարևորեց երիտասարդների դերակատարությունը ողջ աշխարհում հանդուրժողականության և համերաշխության գաղափարների տարածման գործում: Միջոցառմանը ներկա էր նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։

 


© 2009 ARMENPRESS.am