Դպրոցներում արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար աշխատանքային օրերում փոփոխություններ կլինեն

13:32, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության դպրոցներում արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար աշխատանքային օրերում փոփոխություններ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am