Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 2 գրոսմայստերով

13:07, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարի երկու ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրեր անց մեկնարկող շախմատի աշխարհի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանի Խանթի Մանսիսկ քաղաքը նոյեմբերի 2-23-ը: Մրցաշարի մասնակցում են 64 շախմատիստներ: Ամենաբարձր գործակիցն ունի աշխարհի գործող չեմպիոն Ցզյու Վենյուն:  


© 2009 ARMENPRESS.am