Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարի դեմ հանդիպումը համարում է պատվի խաղ

10:16, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Ջիբրալթարի դեմ հանդիպումը ազգի պատվի հանդիպումն է լինելու:

«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են մարզվում: Վնասվածքներ չունենք, միայն փոքրիկ վնասվածքներ ունեն Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը: Հույս ունեմ, որ մինչև հանդիպումը նրանք էլ կապաքինվեն: Այս հանդիպումը ազգի պատվի խաղն է, պետք է քաջալերենք: Վստահ եմ՝ տղաներն էլ ամեն ինչ կանեն, որ հասնենք մեր ուզած հաղթանակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:


© 2009 ARMENPRESS.am