Դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը

23:35, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրել  երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ 

Հարցին՝ արդյոք բողոքարկելո՞ւ են առաջին  դատարանի որոշումը, պաշտպանը պատասխանեց. «Պարտադիր»:

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հոկտեմբերի 6–ին գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր: Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 


© 2009 ARMENPRESS.am