Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել
20:08, 8 Հոկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» հուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի հաղրդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Հուշագրի տեքստը ներկայացվում է ստորև.
Հուշագիր
2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
© 2009 ARMENPRESS.am