Լավրովը եւ Զարիֆը քննարկել են միջազգային հարցեր եւ Էներգետիկական համագործակցությունը

13:28, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր եւ Էներգետիկական համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ հոկտեմբերի 8-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրները՝ շեշտը դնելով Էներգետիկայի ոլորտում գործակցության հարցերի վրա,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Նախարարները կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am