Թուրքիայում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

11:12, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գազիայնթափ նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ թունավորման պատճառ է հանդիսացել նահանգի սպորտային համալիրներից մեկի լողավազանում առկա քլորը:

Ընդհանուր առմամբ թունավորվել է 32 մարդ, որոնցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր:

 

 


© 2009 ARMENPRESS.am