Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայերի» անհաջող խաղին

10:42, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայեր»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի MLS-ի կանոնավոր առաջնության 31-րդ տուրում «Չիկագո Ֆայերը» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտվել է «Դի Սի Յունայթեդ»-ին, որի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին:

Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Չիկագո Ֆայերը» մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am