Բարսելոնայում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը

09:55, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում հոկտեմբերի 8-ին տեղի կունենա աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը: Արարողությունը պետք Է կայանա տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) Կատալոնիայի մայրաքաղաքի թաղման ծեսերի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կաբալիեին հողին կհանձնեն Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը՝ նրա ծնողների կողքին: Ինչպես սպասվում Է, օպերային աստղին հրաժեշտ տալու կգան բազմաթիվ քաղաքական գործիչներ, արտիստներ ու արվեստի գործիչներ: Մասնավորապես, հուղարկավորման արարողությանը մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը եւ Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տոռան: Հոկտեմբերի 7-ին Բարսելոնայի թաղման ծեսերի կենտրոնը բաց Էր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում Էին հրաժեշտ տալ Կաբալիեին:

Մոնսերատ Կաբալիեն կյայնքի 86-րդ տարում վախճանվել Է հոկտեմբերի 6-ին Բարսելոնայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am