Մելանիա Թրամփը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, պատճառը նրա հագուստն է

17:25, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի տիկին Մելանիա Թրամփի այցելությունը Աֆրիկա հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ntv.ru-ին, պատճառը Մելանիա Թրամփի հագուստն է, որը քննադատության առիթ է դարձել:

The New York Times Քենիա կատարած այցի ընթացքում Մելանիա Թրամփի հագուստը համարել է ոչ համարժեք: Մելանիա Թրամփը կրել է սպիտակ վերնաշապիկ և սպիտակ գլխարկ: Ըստ պարբերականի՝ այդ հագուստը «եվրոպական գաղութացման խորհրդանիշ» է և ասոցացվում է աֆրիկացիների շահագործման հետ:

Քենիայում ԱՄՆ նախագահի տիկին Մելանիա Թրամփը եղել է ազգային պարկում և կերակրել է փոքրիկ փղերին: ԱՄՆ-ի առաջին տիկինն ավարտում է իր աֆրիկյան այցելությունը, որի շրջանակում նա եղել է Եգիպտոսում, Մալավիում, Գանայում:


© 2009 ARMENPRESS.am