Աբովյանի մարզադաշտից գողացել են շուրջ 400 պլաստմասե նստարաններ

15:28, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 3.40-ից 4.55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը արտասահմանյան արտադրության մոխրագույն ավտոմեքենայով Աբովյանի քաղաքային մարզադաշտի հյուսիս-արեւելյան տարածքից գողացել է շուրջ 400 պլաստմասե նստարաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ նշված գողությունը կատարել է ընկերոջ՝ ոմն Հենդոյի հետ, իրեն պատկանող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով: Գողոնը վաճառել են: Երկրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հենդոն 41-ամյա Հենրիկ Հ․-ն է։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա հոկտեմբերի 5-ին, ժամը 13.05-ին, ներկայացել է Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am